«Դժվար ապրուստ» սերիալի Եվային համացանցային տիրույթում կոպիտ ձևով վիրավորել են: Այս մասին bravo.am-ին տեղեկացրել է Տաթև Սարգսյանը` նույն ինքը Եվան:
Ֆեյսբուքյան մեկնաբանություններից Տաթևին ամենաշատը զայրացրել է հետևալ գրառումը. «Խաղացածդ մի վերջին պոռնիկի դե՞ր չի ..... Վաղը մյուս օր, երեխայիդ կասես` բալիկս, քո մայրիկի առաջին ու աննպատակ դերերից մեկը լկտի, անդաստիարակ փչացածի դերն էր»:
Տաթևը նշել է, թե ինքը սովորական մարդ է, որին ճակատագիրը հայտնի է դարձրել:
«Ուրախ եմ, որ իմ դերը մարդկանց այդքան հետաքրքրել է»,- հավելել է դերասանուհին: