▲ Դեպի վեր

Пятница, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Դոկտոր Մարատ Հայրապետյանը նշանակվեց Գլենդել քաղաքի Մշակույթի Կոմիսար

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը)  Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամներ Վարդան Գարփեթյանի ու Արդի Քասախյանի առաջարկությամբ և քաղաքային ամբողջ խորհրդի միաձայն ընտրությամբ մինչև 2028 թվականի ապրիլ 22-ը նշանակվեց Գլենդել քաղաքի Արվեստի և Մշակույթի Կոմիսար:

Նա հայտնի ու սիրված երգիչ է, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, երաժշտագետ, հասարակական ու համայնքային գործիչ, արվեստագիտության, սննդաբանության և բնաբուժության դոկտոր:

Նախկինում եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը, իսկ այնուհետև Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսի խորհդականը:

Մարկ Մարատ Հայը հանդիսանում է Կալիֆորնիայի Բնաբուժների ասոցիացիայի փոխնախագահը, ինչպես նաև Լոս Անջելեսի The Guardian of Health առողջապահական կենտրոնի հիմնադիր-տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее