▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոշ տվող» երկրպագուներ դուք էլ կունենաք.Աշոտյանը՝ ընդդիմությանը

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նպատակն է՝ հստակեցնել ընդունելության մեխանիզմները՝ ըստ աշխարհագրական տեղակայության: Խոսքը վերաբերում է մանկավարժության, գյուղատնտեսության, բժշկագիտության ոլորտում կադրերի պատրաստմանը:

«Բժշկության մեջ երևույթ կա, որը կոչում են ֆանտոմային ցավեր ու այս օրենքի շրջանակում խոսել սահմանադրական հանրաքվեի մասին, ինձ մոտ այդ ցավերի տպավորությունն են թողնում:

Ուզում եմ շեշտել, որ ուսումնական հաստատություններում վերջին ընտրությունների ընթացքում եզակի են եղել ու պատժվել են խախտողները: Եվ, եթե ինչ-որ քաղաքական ուժի համար «դոշ տվող» երկրպագուները քիչ են, ոչինչ, դուք էլ կունենաք հավատարիմ, աշխատող մարդիկ,-խոսքն ուղղելով Արամ Մանուկյանին՝ ասաց ԿԳ նախարարար Արմեն Աշոտյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее