▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դումբ-դումբ-հու» արեք... Ունենք դհոլչի վարչապետ ու ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ․․․

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր ժամանակներում եղել են օրվա իշխանության նվագի տակ պարողներ, այդպես իշխանության տաքուկ տեղում տեղավորվող և այդ կերպ իրենց անձնական խնդիրները լուծողներ։ Բայց երբ երկրի վարչապետը ամեն օր բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի, հարվածային գործիքներով թմբուկներին զարկում է, ու նրա նվագի տակ պարում են, դա նորություն է։ Դա էլ հենց պետք է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շարունակի նյուզմեյքեր լինել, հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի անվտանգային վատ իրավիճակից,Բաքվում տանջվող հայ գերիներից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, կենսաթոշակառուների խղճուկ թոշակներից, պետական բյուջեն պարգևավճարներով թալանելուց, տնտեսության վատթար վիճակից, Հայաստանում մոլեգնող թմրամոլությունից և խաղամոլությունից։ Ունենք պարապ գործերով զբաղվող, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ «Դումբ-դումբ-հու» արեք»։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее