|
Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի միջև: Ղազարյանն, անդրադառնալով, ԱԺ ամբիոնից Թաթոյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող քննադատական ելույթին, ասաց. «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք իշխանության հակառակ կողմը չեք, և եթե ինչ-որ մեկը Ձեզ Ձեր ուզած ձևով չի լուսաբանում, դա ավտոմատ չի նշանակում դառնալ իշխանական քարոզ, իսկ եթե այդպես է, ինչպես Դուք եք պնդում, ուրեմն Դուք ընդդիմադիր եք»: Ի պատասխան ՀՀ ՄԻՊ-ն ասաց. «Ես այստեղ եկել եմ հարցազրույցի համար, չեմ եկել Ձեր գնահատականների համար: Դուք հիմա գնահատականներ եք տալիս և նաև շահարկող բնույթի խոսքեր ասում: Խնդրում եմ այդպես չանել: Ես եկել եմ այստեղ՝ հարցեր լսելու և հարցերին պատասխաններ տալու»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Դուք ընդդիմադիր եք», «Չե՛մ եկել այստեղ Ձեր գնահատականների համար». բանավեճ՝ Թաթոյանի և Ղազարյանի միջև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



