▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից. վստահ եմ` դիսկոմֆորտի մեջ չեք. Վարդևանյանը՝ Մարուքյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ ասած ԶԱՎԵՇՏ Է: Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է ԻՐԱՎԱԲԱՆԻ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՈւՄԸ, երբ այն չի իրացվում: Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք: Հենց սա է ցավը...: Առողջ եղեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее