▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ի վիճակի՞ եք բացահայտել մարտի մեկը.Արամ Մանուկյանը`Արման Թաթոյանին

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր՝ ԱԺ-ում նշեց, որ  եթե Արման Թաթոյանն ընտրվի, զանգելու է նրան, համագործակցելու է՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ն ինչպես է արտահայտվել. «Սակայն մենք ձեզ ընկալում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր, ու այն ազատությունները, որ ունեիք, հիմա չեք ունենա: Լավ կրթությունն ի չիք են դառնում, քանի որ մտել եք մի դաշտ, որտեղ մարտի մեկը ամենալուրջ մարտահրավերն է: Մեր երկրում կա մի խութ, խայտառակություն, որը մնալու է այնքան, մինչեւ բացահայտվի մարտի մեկը: Ձեր բոլոր դրական հատկանիշները չեն կարող լինել այդպիսին, եթե այդ փորձաքննությունը չհաղթահարեք: Մեր տառապանքը փորձ ունի՝ տարիներ շարունակ այդ ամբիոնից մեզ սուտ են մատուցել. դատախազը տղամարդու խոստում տվեց  զոհերի ծնողներին, սակայն ոչինչ չարեց: Հարցս շատ կոռեկտ է՝ դուք կամք կարո՞ղ եք դրսեւորել ու այս գործն առաջ տանել: Դուք ի վիճակի՞ եք, ձեր կամային հատկությունները թույլ տալի՞ս են բացահայտել մարտի մեկն ու գնալ քաղաքական թիմի դեմ»:

Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Արամ Մանուկյանի հետ համագործակցել, բայց պրոֆեսիոնալ դաշտում:

Տեսանյութը՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее