▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ինձանից կպրծնեք, ես էլ` ձեզանից. Մհեր Սեդրակյանը հեռանում է քաղաքականությունից

 «Ես քաղաքականությունից դուրս եմ եկել. համ դուք ինձանից կպրծնեք, համ էլ` ես ձեզանից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Մհեր Սեդրակյանը` հավելելով, որ ոչ ոքից նեղացած չէ

Մհեր Սեդրակյանը, ով երկար ժամանակ խորհրդարան չէր եկել, ասաց, որ իր համար փակել է քաղաքականության էջը և հնարավոր է նույնիսկ որպես ընտրող չմասնակցի ընտրություններին: 

Պատգամավորը հերքեց, թե այս ընթացքում իր կամ որդու համար բանակցություններ է վարել «Ծառուկյան» դաշինքի հետ:

«Ոչ մի անգամ, ոչ: Մենք չենք ուզում, բիզնեսով ենք որոշել զբաղվել»,- ասաց պատգամավորը:

Հարցին` հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ, Սեդրակյանը պատասխանեց, որ որևէ մեկի հետ չի հանդիպել, և որևէ մեկի կողմից իր վրա ճնշում չի եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее