▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր»

«Նյուզ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ին ինքը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և վերջինս ասել է՝ հողերը տուր: «Հետո նրանք հերքեցին ու ես էլի սուտ դուրս եկա»,- երեկ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Միայն Նիկոլի նման պրիմիտիվ մարդու մտքով կարող էր անցնել՝ այդպես ներկայացնել Տեր-Պետրոսյանի ասածը: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Տեր-Պետրոսյանն ասեր՝ հողերը տուր: «Դա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը չի ասել, թե ինչ լուծումներ է պետք գտնել: Բայց դա ասել է քաղաքականության, դիվանագիտության լեզվով: Ինքը հատուկ է պրիմիտիվացնում, հատուկ այդպես բռի ձևով՝ թե բա՝ հողերը տուր: Նա միտումնավոր է այսպես բռի կերպով ասում: Իսկ ի՞նչ է նշանակում՝ հողերը տալ, մարդ կարող է մտածել՝ Ղարաբաղը տուր, եթե պետք է՝ Մեղրին էլ տուր: Իսկ միգուցե ինքը դրանով նկատի ունի այն, որ խոսքն այն մասին է, որ Ղարաբաղից դուրս 5 շրջան կարելի էր տալ և ձեռք բերել խաղաղություն Ղարաբաղի, Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությա՞մբ: Հիմա դա մեզ համար վատ կլինե՞ր»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее