▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, պարոնայք.Նիկոլ Փաշինյան

«Իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունեք հասկանալու, թե ովքեր եք դուք և ինչ կարգավիճակում  եք այս երկրում և ովքեր են այս մարդիկ, որոնք ժողովրդի 80 տոկոսի անունից այսօր կանգնած են այստեղ` Ազատության հրապարակում»,-«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացիների 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը՝ նշելով. «Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր կուտակային բաղադրիչը ներդնելու իշխանության որոշումից: Ի հեճուկս այս արձանագրման, Սերժ Սարգսյանը պնդեց, թե իրենք ներդնելու են համակագը, և իր լիակատար աջակցությունը հայտնեց այդ քաղաքականությանը».-նշեց պատգամավորը` հավելելով, որ այսպես կոչված էլիտայի 20 տոկոսը շարունակ իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին, այսինքն`ժողովրդին:

«Սա պայքար է ոչ թե 5, 10 կամ 50.000 դրամի համար,  այլ` ժողովրդի իրավունքի»,-ասաց պատգամավորը:

Ն. Փաշինյանի խոսքով` պայքարը պսակվելու է հաղթանակով. «Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ արդարացված որոշում է կայացրել, Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են էժան փողեր՝ տնտեսության մեջ ներդնելու համար: Դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, պարոնայք, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի այլևս: Փո՞ղ եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին, օլիգարխների գրպաններին, ովքեր, ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ վերջին տասը տարվա ընթացքում ապօրինի կերպով 6.2 միլիարդ դոլար են դուրս տարել Հայաստանից»,-եզրափակեց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее