Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան հարցին, թե տեղյակ եղե՞լ է եռակողմ հայտարարության բովանդակությանը, ասել է.

«Տրամաբանությունը կարող էի պատկերացնել, բայց տեքստի բովանդակության տեղյակ չեմ եղել, և կարծում եմ, որ տեղյակ չեն եղել շատերը, ինչպես տեղեկացրեց վարչապետը»։
Հարցին, թե ինչո՞ւ որպես թիմակից տեղյակ չի եղել, Քոչարյանը պատասխանել է․
«Բնականաբար, ինչուներն անպայման կպարզաբանվեն, բայց վարչապետն ասաց՝ ինչու է այդպես եղել»։


