▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք վերջին շանսն ունեք.Բագրատյանը՝ ժողովրդին

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոալիցիայի է հրավիրում դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ «Ազատ դեմոկրատներին», «Նոր Հայաստան»-ին, «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստան»-ին, «Ժառանգությանը»։

«Մենք կործանման ենք գնում, իսկ դուք շանս ունեք, ձեր միակ հույսը մենք ենք: 2017 թվականի ընտրություններում կհաղթենք, եթե միանանք: Միանում ենք հավասար պայմաններով: Վիճակահանությամբ որոշում ենք համարներն ու ծախսը կիսում ենք: Սա միակ և հաղթական ֆորմուլան է:  ՀՀԿ-ն ռեալ 5 տոկոս ձայն էլ չունի»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։

Հարցին, թե Դաշնակցության հետ չի՞ կարող հաղթահարել այդ 5 տոկոսը, Բագրատյանը պատասխանեց. «Ավելի քիչ կհավաքի»։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее