▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուշի կամ կախիչների թեման խոսում է մի բանի մասին»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները պատրաստվում են արտահերթ գործընթացների և օր առաջ նման փիառ տրյուկերով բարձրացնում են Հայաստանի կառավարիչի ռեյտինգը և ասեմ, որ ստացվում է:
Նախ ստացվում է, որովհետև շարքային շատ մարդկանց դա դուր է գալիս, երկրորդը՝ ստացվում է, որովհետև ընդդիմության ամբողջ սեգմենտը դա է գրում և խոսում՝ դրանով իսկ ավելի լայն տարածում և հակազդեցություն է առաջացնում իշխանությանը սատարող խավի մոտ:
Նման բաներ դեռ շատ կլինեն ու դա վկայում է այն բանի մասին, որ հնարավոր է իշխանությունը նաև պատրաստվում է Սահմանադրություն փոխել և երկիրը դարձնել նախագահական, դե էն զինանշան և օրհներգի ու մնացյալ բոլոր ատրիբուտները, որոնք հիշեցնում են երրորդ հանրապետությունը ևս ձեռի հետ փոխելու նպատակով:
Շատ երկրներում 2024 թվականը ընտրությունների տարի է, Հայաստանում էլ կարող է լինել, եթե ոչ ընտրության, ապա հանրաքվեների տարի: Տեսնենք, թե դրանցից որը կլինի, բայց որ մի արտահերթ գործընթաց գնում է, դա ակնհայտ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее