Դպրոցահասակ երեխաներին խնդրում եմ չնայել այս քլիպը եւ չկարդալ գրածս...
Ամեն տարի սեպտեմբերի 1-ին կրկին ու կրկին վերհիշում եմ, թե որքան եմ ժամանակին ատել դպրոցը ու նույնքան սիրել այս երգը... Ու չեմ դադարում հիանալ ռուսաստանյան ՙԿուլտուրա՚ հեռուստաընկերության ծրագրերով: Հավատացեք, այսպիսի տաղանդավոր ալիք երեւի աշխարհում չկա, կամ միգուցե միայն եվրոպական ԱՐՏԵն է... Այսօր՝ սեպտեմբերի 1ին ՙԿուլտուրան՚ ծրագիր է հեռարձակում այն մասին, թե ինչպես է դպրոցը սպանում երեխային... Պատկերացնում եք՝ այսօր հեռուստատեսությամբ ծրագիր պատրաստեի, թե որքան վատն է հայաստանյան դպրոցը... Պարոն Աշոտյանի նվիրյալ կողմնակիցները` ախր հում հում կուտեին...
Լրագրող Արմեն Դուլյանի գրառումը
Ֆեյսբուք