▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցական Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է․ տեղափոխել են հիվանդանոց

Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց

Այս մասին հայտնում է Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Դիտեք նաև՝ 

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին

Հավելենք, որ աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին Արմեն Աշոտյանն իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։

«Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է Աշոտյանը։

***

Փաստաբան Սուրեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք ԴՊՐՈՑԱԿԱՆ ՔԱՂ. ԲԱՆՏԱՐԿՅԱԼ:
p.s հիմա հասկանում եք, որ բոլոր եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները ՏՈՒՖՏԱ հիմնարկներ են»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее