ՌԴ Վորոնեժի մարզում տղային հասցրած բարոյական և ֆիզիկական վնասին որպես փոխհատուցում մայրը դատարանի միջոցով կարողացել է 21 500 ռուբլի ստանալ:
Ամեն ինչ սկսվել է դպրոցական տղաների խաղից: Դասերի ավարտից հետո 13-15 տարեկան տղաները որոշել են դպրոցից հեռու գտնվող տարածքում գնդակով խաղալ, որի ժամանակ էլ գնդակն ընկել է դրսում գտնվող գյուղական զուգարանը: Տղաները միահամուռ որոշել են, որ գնդակը ցանցակացած գնով պետք է դուրս հանի հենց Իգոր Կ.: Երբ վերջինս հրաժարվել է դա անել, տղաները հարձակվել և սկսել են ծեծել նրան, այնուհետև՝ մտցրել զուգարանը և սպառնացել դուռն այլևս չբացել: Ի դեպ, տղաները այս ամենը նաև տեսաձայնագրել են:
Երբ Իգոր Կ.-ին հաջողվել է դուրս գալ և նա տուն է հասել, մորը պատմել է տեղի ունեցածը: Մայրն էլ դիմել է դատարան: Դատարանը որոշել է, որ տղային բարոյական և ֆիզիկական վնաս հասցրած տղաների ծնողները պետք է 21 500 ռուբլի վճարեն այդ տղայի ծնողին: Ինչպես տեղեկացնում է lifenews.ru-ն, տղաների ծնողները բողոքել են, որ բարոյական վնասի փոխհատուցման չափը շատ է, սակայն դատարանը որոշումը չի փոխել: