▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին

Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութին, որտեղ ռեստորանում հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, ըստ որի ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով «ներխուժում են» ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել:

«Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել, եւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,-ասաց նա:

Դիտեք նաև՝ ԱԱԾ տնօրենը ՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее