Կրթության փորձագետ Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքի իր էջում մտահոգություն է հայտնել, որ հանրակրթական դպրոցների գրադարաններում մինչ այժմ կնիքը ռուսերեն է։ Նա իր գրառման վրան վրա նշել է լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Վերջինս կիսել է հնչեցված մտահոգությունը:

«Վահրամ ջան, շտկվող հարց է, բայց սա հստակ վերաբերմունք է պետականության նկատմամբ, մի սենց կնիք սարքելը հազար դրամ է, բայց 30 տարի չի արվել»,- գրել է Հարությունյանը:


