▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դվինի Արտակին Կոնդի եկեղեցին խանգարում է

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեռ տարեսկզբին լուրեր շրջանառվեցին, որ Արտակ Թովմասյանը պատրաստվում է «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացել: Օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաև Երևանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»: Ինչպես հայտնի է, Երևանում կազինո չկա, տարիներ առաջ դրանք տեղափոխվել են Երևանից դուրս, սակայն օրենքը նման հնարավորություն տալիս է: Բայց Դվինի Արտակի բախտը չի բերել, պարզվում է` օրենքում սահմանափակում կա․ խաղատան մոտակայքում եկեղեցի չպետք է լինի, խաղատան և եկեղեցու միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր, իսկ «Դվինը» Կոնդի եկեղեցուն է կպած: Ի դեպ, Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, շուտով խաղատուն կբացվի: Այս դեպքում` Սուրբ Աննա եկեղեցուց նորակառույց հյուրանոցը թույլատրելի հեռավորության վրա է»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее