▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը

Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ այսօր  Բեռնում՝ ԵԱՀԿ խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ են տարածել ։ 

«Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները  դեմ առ դեմ առ զրույցի ընթացքում:

Նախագահները քննարկել են վերջին բռնությունները և իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետևանք են:

Նրանք  աջակցություն  են հայտնել  համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները:

Նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին:

Համանախագահները  պատրաստ են  շարունակել  աշխատել կողմերի հետ՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее