▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ նախագահի հայտարարությունը՝ Վիեննայի հանդիպումից հետո

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները:

Այնուամենայնիվ նա իր մտահոգությունն է  հայտնում,որ լարվածությունը պահպանվում է.  «Ես խորապես ցավում եմ հաղորդված վերջին զոհի հետ կապված և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով»։

Պարոն Շտայնմայերին   ուրախացնում է երկու նախագահների հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև նրանց՝ հունիսին բանակցությունների նոր փուլ անցկացնելու  պատրաստակամությունը:

«Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին»,- ասել է նա:

Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը  ընդգծել է,  որ  ապրիլյան լարվածությունը հիշեցրեց ՝ անհրաժեշտ են մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար:

Այդ համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը  հրադարարի ամրապնդումը համարել է ամենակարեւոր հարցը, բայց նաեւ   ոչ պակաս կարևոր գնահատել  համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Աղբյուրը՝ a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее