ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցվել ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը։
***
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ին մոտենալու հետ մեկտեղ Հայաստանն անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում։
Պեսկովը նշել է, որ դեպի ԵՄ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա չպետք է արվի ԵԱՏՄ երկրների ֆինանսական միջոցների հաշվին։
***
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ հայ ժողովուրդը պետք է լավ կշռադատի, թե ինչ կկորցնի, եթե ՀՀ դուրս գա ԵԱՏՄ-ից։
«Հայաստանի իշխանությունը և հատկապես հայ ժողովուրդը պետք է հասկանան, թե դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ինչ են շահելու և ինչ են կորցնելու», - մասնավորապես, ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերել է «Пул первого» տելեգրամ ալիքը։


