▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ երեխեն ի՞նչ հանցանքներ է արել, որ վախենում եք՝ ինքը դուրսը լինի․․․ Անաիս Սարդարյան

Էդ 18-ամյա երեխեն ի՞նչ հանցանքներ  է արել, որ վախենում եք՝ ինքը դուրսը լինի․․․ Անաիս Սարդարյան ու Աննա Հովհաննիսյանը ՝ Դավիթ Մինասյանի ազատության հարցով խաղաղ ակցիայի մասին։

«Ես այսօր այստեղ եմ՝ ասելու այդ վերևի մարդուն, որ չպիտի այս երկրում խոսքը, վերաբերմունքը, քաղաքական հայացքները և նման բաները միանգամից կալանքի տարվի։ Դա նորմալ չէ։ Շատ մարդիկ չգիտեն, որ գոյություն ունի տնային կալանք, պայմանական կալանք, նման բաներ, որովհետև չի կիրառվում, գիտեն հենց մեկը մի բան ասաց՝ միանգամից պիտի կալանավորվի»,- 18 տարեկան Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ իր խոսքում ասաց ակցիայի կազմակերպիչներից դերասանուհի Անաիս Սարդարյանը։ «12-րդ դասարանի աշակերտը, ով հենց հիմա պետք է լիներ դասարանում, կալանավորված է։ Կոկորդիլոսագետներն էլ ասում են, որ Դավիթը Վերջին զանգը կալանավայրում կդիմավորի և ուրախանում են։ Ես ի՞նչ խոսեմ այդ մարդկանց հետ։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը, որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ. Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее