|
«Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ադրբեջանի Սահմանադրությամբ՝ ՀՀ տարածքի 60-70 տոկոսը ունի ադրբեջանական պատկանելություն։ Եթե նա առաջիկայում գա Արտաշատ, հուսով եմ՝ նրան կհարցնեք, չէ՞․ «Գյա՛, էդ վի՞ հատվածներն ես տալու Ադրբեջանին»,- Արտաշատում քարոզարշավի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը: «Էդ գյադա լրիվ գժվե, գժվե, ընկե փողոցներն ու մարդկանց ա վիրավորում, մարդկանց ա սպառնում, ահաբեկում։ Խոսք ունե՞ս, խոսքդ ասա, ծրագի՞ր ունես, ծրագիրդ ասա։ Գիտես թե մեզ համար դժվա՞ր ա, որ մենք էլ ասենք՝ Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ․․․ Բայց չենք ասում, որովհետև ուրիշ ասելիք ունենք»,- ընդգծեց Ղազարյանը։ Դիտեք նաև՝ |
|
Մասիս քաղաքում այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հավաքը, որի ընթացքում Էդգար Ղազարյանն արձանագրեց. «2021թ-ի դեկտեմբերի 5-ին Մասիս քաղաքը սեփական ուժերով արդեն հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Այդ օրը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի առաջնորդած դաշինքը հաղթել է ՔՊ կուսակցությանը և նոր հնարավորություններ բացել Մասիսի համար: Իսկ հաշտվե՞լ են արդյոք նրանք մեր ժողովրդի ընտրության հետ, հարգո՞ւմ են նրանց կատարած ընտրությունը: Նրանք առավոտյան են ասում` սիրում ենք ձեզ բոլորիդ, իսկ կեսօրին արդեն` սատկացնելու ենք, կզցնելու ենք ձեզ բոլորիդ: Բայց չեն կարող` ինչքան էլ ընդդիմանան ժողովրդի ընտրությանը: Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը կալանավորվեց ապօրինաբար, զրկվեց իր պարտականությունները կատարելու հնարավորությունից: 2025-ին Հայաստանում ընդամենը 2 համայնքային ընտրություն է եղել` Փարաքարում և Գյումրիում, երկուսն էլ արտահերթ, երկուսն էլ իրենց ապաշնորհ կառավարման և հրահրած քաղաքական ճգնաժամի հետևանքով: Երկուսում էլ պարտվել են, իսկ ի՞նչ է եղել դրանից հետո: Գյումրիի համայնքի ղեկավարը կալանավորված է, Փարաքարինը` սպանված: Սա է սրանց վերաբերմունքը ժողովրդի կատարած ընտրությանը, սա է, որ պետք է փոխվի»: |
«Էդ գյադա լրիվ գժվե․ գիտես թե դժվա՞ր ա, որ մենք էլ ասենք՝ Ենոքավանի եթիմ կամ Իջևանի բոմժ»․ Էդգար Ղազարյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


