▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ մեդալները Ծառուկյանինը չեն, ինչպես` հավաքականի գոլերը Հայրապետյանինը չեն

Գագիկ Ծառուկյան Ռուբեն Հայրապետյան կռիվը ոչ միայն շարունակվում է, այլ նոր ընթացք է ստանում:

Կռվին խառնվում է կին:

Իհարկե, ես հարգում եմ հայ կանանց, սակայն նողկալի է, երբ օլիգարխիայի կռվի մեջ կին է մեջտեղ մտնում:

Հռիփսիմե Խուրշուդյանը լավ կաներ չընկներ մատի ու մատանու արանքը: Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանն ուրիշ կռիվ ունեն, ու միամիտ են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այդ կռիվը սպորտային է: Ոչ, Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյան կռիվը, դա օլիգարխիայի, փողի, իշխանության հանցավորության կռիվ է: Թե Հայրապետյանը, թե Ծառուկյանը, երկուսն էլ ոչ մի րոպե չեն սիրել հայ սպորտը, նրանք իրենց գրպանն են սիրում, իրենց շահն են սիրում:

Ու քանի դեռ, սպորտսմենները պաշտպանում են այս կամ այն օլիգարխին, արդեն էդ սպորտը կոմեռցիա է դառնում: Էդ մեդալները Գագիկ Ծառուկյանինը չեն այնպես, ինչպես մեր հավաքականի գոլերը Հայրապետյանինը չեն:

Հ.Գ.

Ծառուկյանի կողմնակիցներին հատուկ ուզում եմ ասել, որ նման կերպ կարտահայտվեմ նաև այն ժամանակ, որ Ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստ այս կռվի մեջ պաշտպանի Հայրապետյանին :

 

Լրագրող Հարություն Մկրտչյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее