vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացել է թայլանդական «Ռատչաբուրիից»:
Ֆուտբոլիստն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով. «Հեռացա «Ռատչաբուրիից». հաջողություն, տղանե՛ր»,- գրել է 30-ամյա խաղացողը:
Հիշեցնենք, որ Մանուչարյանը թայլանդական թիմ էր տեղափոխվել նախորդ տարվա դեկտեմբերին և մասնակցում էր ուսումնամարզական հավաքի: Նա այս ընթացքում կայացած ստուգողական խաղերում հասցրել էր դառնալ 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: