Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 27-ին փրկարարները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, տան դուռը բացելով, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է:

Պատգամավորը Facebook-ի իր էջում գրառում է կատարել դեպքի վերաբերյալ և ցավակցություն հայտնել:

«Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ երեկ իր շատ երիտասարդ հասակում մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը…Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին Ֆուչիկի 27/34 «Մատուռ» սգո սրահում (Մալայան կենտրոնի հարևանությամբ) »,- գրել է Էդմոն Մարուքյանը:


