▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանի հանգիստը խաթարած քաղաքացին հայտնաբերվել է և տուգանվել

Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների, ինչպես և Երևան քաղաքի ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներ են ձեռնարկել՝ պարզելով, որ Ծարավ Աղբյուրի փողոցում հրավառությունը կատարել է Արմավիրի մարզում բնակվող 58-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее