▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Բաբայանը տաքսու վարորդին հորդորել է աշխատանքից դուրս գալ՝ ՔՊ-ի շտաբի առջեւ կանգնելու պատճառով. Պետրոսյան

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում խնդիր է առաջացել: Այս մասին զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 «Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ Պետրոսյանը նշել է, որ խնդիրը տեղի է ունեցել 4-5 օր առաջ. «Ունեցանք ահազանգ, որ Վահագն Գեւորգյանի շտաբը համակարգող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը իր մոտ է հրավիրել «Մուլտի» տաքսիում աշխատող տաքսու վարորդի եւ հորդորել է աշխատանքից դուրս գալ, քանի որ ինքն անձամբ տեսել է, որ ՔՊ-ի շտաբի առջեւ կանգնած է եղել այդ երիտասարդը: Պարզապես անցնելիս կանգնել է, որեւէ քաղաքական աջակցության, որեւէ քաղաքական գործընթացի մաս չի եղել, պարզապես բարեւ-բարի լույսի մակարդակի: Նրանք քաղաքական խանդի տեսարաններ են ստեղծել»,- ասաց Կոտայքի մարզպետը:

 

 

 

 

 

 

Պետրոսյանը նշեց, որ նաեւ տեղեկատվություն ունի, որ նրանց շտաբերի պետերին հրահանգված է, որպեսզի ուշադիր լինեն, որ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցներին եւ նրանց հարազատներին որեւէ կերպ, որեւէ աջակցություն, որեւէ փոխայցելություն թույլ չտան «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի շտաբ: Ու առհասարակ որեւէ կերպ չմասնակցեն ՔՊ-ի բակային հանդիպումներին՝ սպառնալով աշխատանքից ազատել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее