Եգիպտոսը Կահիրեից վտարել է Թուրքիայի դեսպանին` խզելով հարաբերությունները Թուրքիայի հետ:
Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է , որ պատճառը ` նոյեմբերի 21 -ին , մինչ Ռուաստան մեկնելրը Թուրքիայի վարչեպետի` Եգիպտոսին վիրավորող հայտարարությունն է եղել:ՌԴ նախագահի հետ օրակարգում եղել է սիրիական ճգնաժամը, իրանական ատոմային խնդիրը, Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:
Էրդողանը հանդես է եկել Եգիպտոսի ընդդիմությանը` «Մուսուլման եղբայրներ» միությանը սատարող հայտարարությամբ, այն դեպքում, երբ Եգիպտոսի իշխանությունները արգելել են այդ միության գործունեությունը:
Ըստ Եգպիտոսի ԱԳՆ-ի , Թայիփ Էրդողանը, այդ հայտարարությամբ անտեսել է Եգիպացի ժողովրդի ընտրությունը, ընդիմանալով եգիպատացի ժողովրդի կամքին, միջամտելով Եգիպտոսի ներքին գործերին և փորձել է խեղաթյուրել իրականությունը:
Այս պատճառով Եգիպտոսի ԱԳՆ-ն շարունակելով հագել թուրք ժողովրդի հետ ունեցած բազմամյա բարեկամությունը, բողոքի նոտա է հղել Թուրքիային, դեսպանին համարել է «Պերսոնա նոն գրադա» և պահանջել է, որ նա անհապաղ լքի Եգիպտոսը:
«Հայ–արաբական միջազգային իրավական խուրհուրդ» կազմակերպության կազմակերպության գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը Asekose.am-ին տեղեկացրեց, որ իրենք էլ մասնակցություն են ունեցող բողոքի նոտա հղելու այս գործընթացին, և առաջիկայուն նախատեսվում է կազմակերպության և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում:
Նա նշեց, որ այս պահին գնահատականներ և եզրակացություններ չի տա, խոստանալով առաջիկայում դրանք ներկայացնել հրապարակավ:
Նանե Բագրատունի