Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախաքննությանը չեմ խառնվում, ասեմ նախապես, որ չշահարկվի, բարձրաձայնում եմ տեղեկություններ, որ հասել է ինձ՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։ Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, ով էջմիածնի 15 տարվա կադաստրի պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական, չգիտեմ ինչ ընթացքում է քրգործը, բայց գիտեմ, որ նշված անձնավորությունն արդեն խուճապահար, հետին թվով պայմանագրեր է կնքում, բա եթե ազատության մեջ լինի կկնքի, բա ինչ կանի, ինչո՞վ է առավել Մանվել Գրիգորյանից, մոտ 100 սեփականության վկայական էլ Մանվելի տանն էին գտել: Բայց քննչական մարմինները կարծես շատ հանգիստ են այս հարցում։
Գրում եմ սա հրապարակային հիմա, որ հետո բոլորը, ովքեր ներգրավված կլինեն սրա մեջ, օրենքի առաջ պատասխան տան։ Ես զգուշացրել էի»:


