Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր տարածում են ինտիմ լուսանկարներ և գրառումներ անում, որ լուսանկարում երևացող կինը Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանն է:
Օգտատերերը նաև գրում են, որ լուսանկարները վերցված են ինչ որ տեսանյութից, որը այժմ հեռացված է համացանցից:

Թեմային անդրադառնալով politik.am-ը գրում է, որ կայքին հաջողվել է պարզել, որ համացանցում տարածված տեսանյութում իրականում հնդիկ պոռնոաստղ Richa Pallod-ն է(արգելված տեսանյութերի հղում չենք տեղադրում, բայց տեղեկատվությունը ստուգել ցանկացողները Google որոնողական համակարգում կարող են գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նշելով դերասանուհու անունը)։ Այս տեսանյութը մեծահասակների համար նախատեսված կայքերում է հայտնվել դեռևս երկու տարի առաջ։
Կարդացեք նաև՝ Ես այդ ինտիմ պահեր պարունակող հոլովակի աղջկա հետ որևէ կապ չունեմ. Դիանա Գասպարյան


