▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկատերինա Վարնավան՝ «Արի, իմ սոխակ» կատարման ներքո «Ледниковый период»- ում պարելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ շաբաթ օրը Ռուսական առաջին ալիքի «Ледниковый период» նախագծի հերթական հաղորդման ժամանակ Եկատերինա Վարնավա-Մաքսիմ Մարինին զույգը սահադաշտ է դուրս եկել հայկական «Արի, իմ սոխակ» երգի ներքո։

Եկատերինա Վարնավան իր միկրոբլոգում հրապարակել է պարի տեսագրությունը և շնորհակալություն էր հայտնել դրական արձագանքների համար:

Նա մասնավորապես գրել է.

«Ես անկեղծ չէի սպասում, որ այս համարը նման արձագանք առաջ կբերի։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար։ Ես անկեղծ գնահատում եմ ձեր աջակցությունը։ Երբեք չեմ մտածել, որ կարելի է այդքան դրական հույզեր ստանալ՝ կարդալով ձեր մեկնաբանությունները»:

 

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее