Երևան քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանին: Նամակ- դիմումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի տ. Նազարյան ականջալուր լինելով Ձեր կոչին, հավատալով , որ վերջապես փորձում ենք ունենալ արդար , անկողմակալ դատարան, խնդրում եմ Ձեր ուշադրությանը և հսկողությանը ենթարկել թիվ ԵԱՆԴ?/5228/02/15/քաղաքացիական գործով Դատարանի կողմից կայացրած վճիռը , որը իրականացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասիության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի կողմից: Նշված վճռում դատավորը հակընդեմ հայցվորների պահանջը բավարարաելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր:Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից ավելին ՝դատավճիռը կայացրել է ենթադրությունների հիման վրա:
Այս ապօրենի վճռի դեմ բողոք եմ ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան , Վճռաբեկ դատարան, ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Ա. Զեյնալյանին , ԲԴԽ-ի արդեն նախկին նախագահ՝ Գ . Հարությունյանին ՝ դատավորի նկատմամաբ կարգապահական վարույթ սահմանելու վերաբերյալ: Սույն գործը եղել է նաև մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սակայն ոչ մի արդյունքի ցավոք չհասանք, գուցե ժամանակներն էին ուրի՞շ:
Բողոքով դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազություն, որ ԵԱՆԴ/ 5228/02/15 քաղաքացիական գործով դատարան է ներկայացվել կեղծ ապացույցներ և ստացել որոշումը , ըստ , որի Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժինը վարույթ է ընդունել թիվ 17160619 քրեական գործը և այն մակագրվել է Երևան քաղաի Ավան և Նոր –Նորք վարչական շրջանների դատախազ՝ Վ. Միլիտոնյանին և ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնակատար ոստիկանության մայոր Ռ. Պողոսյանին:
Ուզում ենք հավատալ, որ այս անգամ օբեյկտիվ ու արդար քնություն կացկացվի ի տարբերություն դատարանի , նաև հույսեր ենք փայփայում հեղափոխության և հատկապես՝ սկսած դատաիրավական բարելավումների գործընթացի հետ :
Գործը լիարժեք ուսումնասիրելու համար , պատրաստ եմ տրամադրել դատական նիստերի ձայնագրման կրիչները, որտեղ ակներև է դատավորի կեղծիքն ու սուտը, կողմնակալ վերաբերմունքը: Եկել է արդարությունը վերականգնելու ժամանակը:
Հարգանքներով՝ Կարեն Խաչատրյան»:
Հ.Գ Այս գործը կլինի մեր ուշադրության կենտրոնում և մեր խմբագրությունը կհետևի քրական գործի ընթացքին և հետագա զարգացումներին, չէ , որ ուզում ենք թևակոխել նոր դատաիրավական համակագրի առողջացման փուլ:


