Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մի քանի հոգի են, որոնք որոշակի ֆինանսական օժանդակության դիմաց բողոքի ակցիաներ են կազմակերպում, դա պարզ երևում է նրանից, թե ինչպես են հրոսակախմբով հարձակվում և խոչընդոտում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ընդդեմ Քոչարյանի ակցիա իրականացնող Ջիվան Աբրահամյանը, որն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով բոլորչին հրավիրեց գալ դատարանի առաջ։

«Եթե թույլ տանք, որ այսօր այստեղ մարդիկ այդպես իրենց պահեն՝ դա կլինի պարտություն և միջազգային հանրությունը կարող է մտածել, որ Հայաստանում եղել է ոչ իրավաչափ հեղափոխություն, իսկ մենք եկել ենք, որ ապացուցենք, որ հեղափոխությունն իրավաչափ է եղել և ընդդեմ Քոչարյանի շատ ավելի շատ մարդիկ կան»,- ասել է Աբրահամյանը։
Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահին աջակցող «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունն այսօր տեսանյութ է տարածել, որից տեղեկանում ենք, որ ավտոերթ է անցկացվել Երևանում: Դիտեք նաև՝
Դատարանի առջև ու նիստերի դահլիճում տեղի ունեցողին կարող եք հետևել ստորև ներկայացված ուղիղ միացումների միջոցով:
Ուղիղ միացումներըը՝ Երկիր Մեդիայի և Aysor.am-ի


