▲ Դեպի վեր

Воскресенье, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս»․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախ, ես սուտ չեմ խոսում երբեք, դա իմ կյանքի և քաղաքական սկզբունքն է, ինչը ձեզ համար անհասկանալի վարքագիծ է։
Իշխանության ներկայացուցիչներին պաշտոնապես հրավիրում եմ միասին գնալ Սոթք` պայմանով, որ եթե ես ապացուցում եմ, որ գիշերը կրակոցներ են եղել, ապա դուք հրաժարական եք տալիս և դուրս եք գալիս քաղաքականությունից»։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն առավոտյան գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Սոթքի հատվածում կրակոցներ են եղել․ «Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։
Ֆուտբոլից հետո խորը քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու»։
Նրա այս գրառումից հետո ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով սոցցանցերում ապատեղեկատվություն չտարածել։
Իսկ ՊՆ նախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ՊՆ-ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ։
Ասեք, հայտարարեք աշխարհին, որ ագրեսորը Ադրբեջանն է, այլապես ստացվում է, որ թշնամին մեզ մշտապես մեղադրում է, մենք էլ պաշտպանվում ու հերքում ենք։
Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։
Թշնամուն զսպելու միակ միջոցը ուժեղ բանակն ու նախաձեռնողական դիվանագիտությունն են։
Բանակը համարժեք պատասխան կտա թշնամուն, դիվանագիտությունն էլ կբանակցի դաշնակիցների և այլ երկրների հետ' Հայաստանի համար քաղաքական հարմար միջավայր ձևավորելու։
Թե չէ ցռան վերգոները ոչինչ չեն կարող անել»։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի ընկերներ և հետևողներ, ես հիմա Վարդենիս եմ։
Կրակոցների մասին լուրերը իրականության հետ կապ չունեն։
Խաղաղ, արևոտ օր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее