▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկե՛ք, Վահագնի թաղամասում ձեր գեներալների դղյակները տեսեք.Ռոքֆելերը գլուխը պատն է տվել

«Ով չի ուզում բանակին փող տալ, ասում են՝ տգետ են կամ մանիպուլյատոր: Մենք կողմ ենք, սակայն չենք կարող չխոսել վստահության գործոնի բացակայության, թալանի մասին: Եկե՛ք,   Վահագնի թաղամասում ձեր գեներալների դղյակները տեսեք: Ուսումնասիրում եք նրանց հայտարարագրերը, ոչ մի տեղ նրանց միլիոնավոր գումարների մասին բան չկա, նայում ես մամաների կենսագրությունը, պապաներին էլ, փող չունեն, միայն տոկոսով փող են տալիս: Էն հայտնի անեկդոտն եմ հիշում՝ բոլորդ որ սուրբ եք, բա եկեղեցու խաչն ո՞վ գողացավ: Ռոքֆելերը գլուխը պատն է տվել մեր գեներալիտետի հարստության դիմաց»,-ԱԺ-ում խոսելով ՊՆ նախագծի մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее