▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին թույլատրու՞մ է ամուսնությունը քավորի տղայի և սանուհու միջև

Խնդրում եմ չեք ասի արդյոք եկեղեցին թույլատրում է ամուսնությունը քավորի տղայի և սանուհու միջև?

ՊԱՏԱՍԽԱՆ
Հարգարժան բարեկամ, ամուսնությունը թույլատրելի չէ միայն այն պարագայում, երբ ազգակցական կամ արյունակցական կապ գոյություն ունի զույգերի միջև։ Կնքահայրը, եթե արյունակցական կապ չունի, չի կարող սահմանափակման պատճառ լինել։ Կնքահայրությունը (քավոր) դա բարոյական կարպար է և ոչարյունակցական կապ, իսկ մենք եթե ամուսնական կապը չենք նկատում բարոյական, նշանակում է շեղված ենք քրիստոնեական բուն վարդապետությունից...։ Կարող եք հանգիստ խղճով և սրտով այն իրականացնել։ Ամուսնությունը Գևորգ 5-րդ կաթողիկոսի հատուկ կոնդակով թույլատրելի մինչև 5-րդ պործտ, որը նշանակում է եղբոր որդուն թույլատրվում է ամուսնանալ քրոջ թոռան հետ։

ՀԱՐՑ
Հայր սուրբ ինչ է աղանդը և ովքեր են դրանք։

ՊԱՏԱՍԽԱՆ
Աղանդ նշանակում է կրոնական շարժում, որը բուն հավատքից շեղված ուղղություն է։ Այն որ այսօր գոյություն ունեցող շարժումներից յուրաքանչյուրը իր գաղափարը, տեսակետը, մտածելակերպն ու սովորություներն է սերմանում, նշանակում է նրանք նույն Ավետարանի անվան տակ ոչ թե միասնական եկեղեցին են զորացնում, այլ եկեղեցու միասնակունությունն են քայքայում...։ Մինչդեռ Աստված սեր է և այդ սիրո ադյունքը մենք հեսնում ենք սուրբ Երրորդության մեջ, ուր երեքի գոյությունը ամբողջականացած է միությամբ, ,,Երեք անձինք և մեկ Բնություն,,։ Մեր նպատակը հենց այն է, որ միասին ստեղծենք սիրո և հավատքի միասնական տաճարը մեր Մայր Եկեղեցում և ոչ թե ամեն մեկի ետևից գնալով կորցնենք թե մեր միությունն ու միասնականությունը և թե աստվածային սիրո առկայությունը, քանի որ, նախ բաժանումը չարից է և ոչ՝ Աստծուց, ապա, ամեն մի բաժանում ծնում է ատելություն...
ՀԱՐՑ
Հայր Սուրբ ինչ եք մտածում հունվարից ուժի մեջ մտնող նույնականացման անձնագրերի մասին, ինձ շատ է տանջում այդ հարցը

ՊԱՏԱՍԽԱՆ
Կյանքում բազում են հարցերը, որոնք տանջում են մեզանից յուրաքանչյուրին, քանի որ զորություն ունեցողի համար անզորը խաղալիք է, իսկ խաղալիքները կամք չունեն թելադրելու, այլ՝ կամակատարներն են թելադրողների...

 

Կոմիտաս վարդապետ Հովնանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее