▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները 

 

  • ·         Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաներիհասանելիության ապահովում:
  • ·         Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցմանհեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:
  • ·         Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը(օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):
  • ·         Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:
  • ·         Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

 

                Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • ·         Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:
  • ·         Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
  • ·         Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում  կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռթիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Կարդացեք նաև` 

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

 

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմենի զեկույց

Գյուղ. նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման և այլ խնդիրները

Օմբուդսմենը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին

Ինչ իրավունքներ է խախտել Կրթության և Գիտության նախարարությունը

Օմբուդսմենը` Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее