Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Օվկիանոսում կորած Ֆարերյան կղզիների թիմին սեփական հարկի տակ պարտվեցինք՝ չկարողանալով գեթ մի անգամ գրավել մրցակցի դարպասը։
Էլ ի՞նչ խայտառակություն, համազգային ինչ նվաստացում պետք է լինի, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նախագահ Արմեն Մելիքբեկյանով, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանով և ողջ կազմով հրաժարական տա։
Ինչպես տարօրինակ պատերազմում պարտությունից, թաքուն կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը չհեռացավ իր պաշտոնից, այնպես էլ իջևանյան կլանի ֆուտբոլային թևի ղեկավար, արմատներով Իջևանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանը չի պոկվում իր փողոտ պաշտոնից։ Չեն հեռանում, հեռացնել է պետք»։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Խաղն ավարտվեց 1։ 0 հաշվով՝ հօգուտ Ֆարերյան կղզիների ընտրանու։