▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլեկտրոնային նոր համակարգով երևում է, թե ով է մտնում քվեախցիկ

Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվում են:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով առաջարկվող Ընտրական օրենսգիրքը մեկ քայլ հետ է լինելու.

«Իրականում համամասնական ընտրակարգի քողածածկույթի ներքո մենք գործ ունենք կրկին մեծամասնական քվեարկության մեկ այլ տարբերակի հետ: Ընդդիմությունն ասում է՝ ցուցակները հրապարակեք, իշխանությունն ասում է՝ գիտեք, ընտրության չեկածների իրավունքները չենք ուզում խախտել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստեփան Սաֆարյանը:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ դեռևս խոսում ենք նախագծի մասին , որը պետք է քննարկվի.

«Ընտրական գործընթացում կներմուծվի էլեկտրոնային նոր համակարգ, որով ակնհայտ երևում է, թե ով մտավ քվեախցիկ:  Այսինքն,նրանք, ովքեր նույնականացման քարտերով են մասնակցելու ընտրությանը,  բացի անուն-ազգանունից, նկարը նույնպես երևում է, իսկ ովքեր նույնականացման քարտով չեն, բոլոր տվյալները նշվում են, բացի լուսանկարից:  Սովորական գործընթաց է, որ ցույց է տալիս, թե ովքեր են մասնակցել ընտրությանը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее