«Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների ծրագրային դրույթներում առանձնացրել է 3 հիմնական ոլորտ՝ հանրային տրանսպորտ, կոմունալ ծառայություններ, ճանապարհաշինություն ու քաղաքաշինություն:
«Նախատեսում ենք հանրային տրանսպորտի ոլորտում ավտոբուսների թիվը հասցնել 80 տոկոսին, բարեկարգել կանգառները: Կլինեն նաեւ հատուկ ճանապարհային գծեր, որով պետք է երթևեկի միայն հանրային տրանսպորտը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը՝ հավելելով.
«Նախատեսում ենք նաև մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել. «Այդ ծրագիրը կարժենա մոտ 300 միլիոն դոլար, բայց, քանի որ առաջնային խնդիր է, կարծում ենք, որ Կառավարությունն էլ պետք է օժանդակի: Սրա համար կպահանջվի 5 տարի»: