«Ելք» դաշինքը ավագանու ընտրություններին երիտասարդ թիմով է մասնակցում, ավելին, ներկայացուցիչների խոսքով՝ լուրջ հայտ են ներկայացրել.իրենց քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ֆորմատին, ապա դեռևս վերջնական որոշում չունեն.
«Սակայն հետաքրքիր լուծումներով ու օրիգինալ քարոզարշավ ենք խոստանում»,-ասաց Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը:
Գալիք ընտրություններում «Ելք» դաշինքը իրեն մրցակից համարում է միայն ՀՀԿ-ին:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի կուսակցության հետ համագործակցելուն, ապա Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ փորձ արվել է և ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ. «Մենք Զարուհի Փոստանջյանին արել ենք երեք առաջարկ՝ գլխավորել մեր ցուցակը, միանալ մեր դաշինքին ու կրկին գլխավորել ցուցակը, կամ միանալ մեր դաշինքին, բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա մերժել է բոլոր առաջարկները»,-նշեց Տիգրան Ավինյանը:
Անի Կարապետյան