▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները

Եվրամիությունը վերահաստատում է, որ չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց սահմաններում տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները:

Այդ մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:

«Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել փաստացի ղեկավարության շուրջ, որն ունակ է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին: ԵՄ-ն հավատարիմ է այս գործընթացին աջակցելուն»,- նշել են ԵՄ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее