▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն Երևանից պահանջում է ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն

ԵՄ ղեկավարությունը, ըստ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության, ագրեսիվ կերպով ձեռնամուխ է եղել Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դուրսմղմանը՝ Երևանից պահանջելով ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը, գրել է «ՏԱՍՍ»-ը։

«Եվրոանտիխրիստները թիրախավորել են Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցին։ Ծառայությանը հասնող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունն ագրեսիվ կերպով սկսել է Հայաստանից դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին։ Որպես եվրաինտեգրման պարտադիր պայման՝ հայկական իշխանությունների առաջ դրվում է Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզման պահանջը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ ԵՄ ներկայացուցիչները փորձում են զրկել Հայաստանում ՌՈՒԵ-ի թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից և արգելափակել նրա երկխոսությունը Հայ Առաքելական եկեղեցու հետ։

«ԵՄ ներկայացուցիչները փորձում են զրկել Հայաստանում ՌՈՒԵ-ի թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ»,-ասված է  հաղորդագրությունում։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее