▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա, եթե Անկարան չկատարի առաջ քաշված պայմանները

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման պայմանների կատարմանը և ակնկալում, որ Թուրքիան հավատարիմ կմնա դրանց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Յունկերը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականին, հայտնել է, որ վարչապետի փոփոխությունը չի կարող ԵՄ-Թուրքիա պայմաննավորվածությունների չեղարկման պատճառ դառնալ: Յունկերը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի այն հայտարարությունը, որ նա ասել էր, թե Թուրքիան չի փոխի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Եվրահանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Եթե պարոն Էրդողանը թուրքերի՝ առանց մուտքի արտոնագրերի ճանապարհրդելու իրավունքը խոչընդոտելու մարտավարությունն է ընտրում, ապա թուրք ժողովրդի առջև դրա պատասխանատվությունը նա պետք է ստանձնի: Դա մեր խնդիրը չէ»: Յունկերն ընդգծել է, որ ԵՄ-ն շատ է կարևորում Շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի ազատականացման համար ԵՄ-ի առաջ քաշած պայմանների կատարումը, հակառակ դեպքում ԵՄ-Թուրքիա պայմանագիրը իրականություն չի դառնա:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее