▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-ից 10-ը կայցելի Երևան և Բաքու. ԶԼՄ

Alpha News-ը գրում է, որ կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Կա տեղեկություն նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելություն կատարի նաև Բաքու:

Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է եկել միայն մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը համախմբել էր ավելի քան 2 տասնյակ երկրների ու կառավարությունների առաջնորդներին, սակայն այս այցը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն և էական նշանակություն չի ունեցել:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ համայնքի հետ հանդիպումներին Ֆրանսիայի գործող նածագահը բազմիցս հայտարարել է, որ կգա Հայաստան այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ լինի և Ֆրանսիան նոր ասելիք ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее