▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած չեմպիոն Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում:

«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее