ՀՀ նախագահն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյաին հացրեց, թե.
«Մի քանի ամիս առաջ կաբել էիք ցույց տալիս, կառավարությունը բացատրություններ էր տալիս, էսօր կաբելը բերե՞ լ եք Ձեր հետ: Հիմա ո՞վ էր ճիշտը, ով` սխալ: Ձեր թեկնածությունը նշանակո՞ւմ է, որ էլ կասկածի տակ չեք դնելու բյուջեի յոթ հարյուր միլիարդանոց հատվածը»,-հարցրեց պատգամավորը` վերջում չմոռանալով ևս մեկ անգամ հարցնել.
«Էն կաբելը ի՞նչ եղավ: Անգամ Ձեզ ձեր տան վերաբերյալ հարց եմ տվել, Դուք ինչ-որ բան եք պատասխանել»:
Հարցին ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, թե իհակե, կաբելը չի մոռանում:
«Ինչ վերաբերում է առանձնատանը, ապա եթե ուզում եք մանրամասն իմանալ, առաջարկել էի, որ ցանկացած փաստաթուղթ կարող եմ ցույց տալ»:
Փաշինյանն էլ, թե սա մամուլի ակումբ չէ, հասարակությունը պետք է ամեն ինչ իմանա.
«Ես հարցը տալիս եմ, որ հանրությանը պատասխանեք: Եվ կաբելի մասին էլի չպատասխանեցիք»,-նկատեց Ն. Փաշինյանը` հավելելով.
«Ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել, ասեք, անտուններն իմանան: Եվ, ասեք, թե ինչպե՞ս է հնարավոր չոր աշխատավարձով դառնալ միլիարդատեր»: