▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն մարդը Երևանն ու Սևանը չի ուզում, էն մարդը իրա հողն ա ուզում»․ ՔՊ-ականը՝ Ալիևի պահանջների մասին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ահաբեկում ժողովրդին, թե Տավուշի տարածքները չտանք, պատերազմ կլինի, լրագրողի հարցին 24TV-ի եթերում պատասխանել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը․ «Ի՞նչն ա ահաբեկում. եթե ճշմարտությունն ա ասվում, դա ահաբեկչություն ա՞։ Ադրբեջանը աշխարհով մեկ ասում ա՝ իմ հողերը վերցրել են, եթե չտան, ուժով եմ վերցնելու, էդ ճշմարտությունը ժողովրդին ասելն ահաբեկչություն ա՞»,- ասել է Մելքոնայնը։
Դիտարկմանը՝ գուցե վաղն էլ Ադրբեջանը Երևանն ու Սևանը պահանջի՝ ասելով իմ հողն է, պատգամավորը նշել է․ «Երևանն ու Սևանը Հայաստանի տարածք ա, էն մարդը Երևանն ու Սևանը չի ուզում, էն մարդը իրա հողն ա ուզում»,- պատասխանել է Գագիկ Մելքոնյանը։

***

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ Ադրբեջանի տարածած սուտ տեղեկությունները, թե Հայաստանը պատրաստվում է հարձակման, ռազմական գործողությունների համար հող ստեղծելու նպատակ են հետապնդում։ Այս մասին պատգամավորը խոսել է 24TV-ի եթերում․ «Բայց հիմա Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվի Հայաստանի վրա, քանի որ Եվրոմիությունն արդեն բացատրել ա, թե ինչը ինչով կավարտվի։ Ադրբեջանի նպատակն Արցախն էր, հայաթափեցին վերջացրեցին, բայց չեն հանգստացել, քանի որ իրենց թիկունքին կանգնած երկու հզոր պետությունները՝ Թուրքիան ու Ռուսաստանը, Հայաստանից ինչ-որ բան պոկելու համար անընդհատ հրահրում են Ադրբեջանին։ Սակայն Եվրոպան անպայման պատժելու է Ադրբեջանին, կգա պահ ու Ալիևն ամեն ինչից կզրկվի»,- ասել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее